Ռոնալդու․ Իրական չեմպիոնները երբեք չեն կոտրվում

Ռոնալդու․ Իրական չեմպիոնները երբեք չեն կոտրվում

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի անունը մարզական մամուլում այս օրերին հիմնականում շրջանառվում է Իտալիայից հեռանալու խոսակցությունների համատեքստում։ «Պորտուին» պարտվելուց ու Չեմպիոնների լիգայից հեռանալուց հետո պորտուգալացի աստղը հիասթափված է։

Սակայն Ռոնալդուն խախտել է լռությունը ու սոցցանցերում գրառում կատարել՝ կարծես ակնարկելով, որ ոչ մի տեղ էլ չի պատրաստվում հեռանալ։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Կյանքում քանի անգամ ձախողվելուց ավելի կարևոր է, թե ինչքան արագ ու որքան ուժեղ ես դուր վերադառնում։ Իրական չեմպիոնները երբեք չեն կոտրվում։ Մենք արդեն կենտրոնացած են «Կալյարիի» վրա, Ա սերիայի մրցավազքի վրա, Իտալիայի գավաթի եզրափակիչի վրա, ու այն ամենի, ինչ կարող ենք նվաճել այս մրցաշրջանում։

Ճիշտ է, որ անցյալը պատկանում է թանգարաններին (ես պետք է ասեմ)։ Ֆուտբոլն ունի հիշողություն ու ես նույնպես։ Պատմությունը չի կարող ջնջվել, այն գրվում է ամեն օր դիմացկունությամբ, թիմի ոգով, համառությամբ ու ջանասիրաբար աշխատելով։ Ու նրանք, ովքեր չեն հասկանում սա, երբեք չեն հասնի փառքի ու հաջողության»,- գրել է Ռոնալդուն Instagram-ում։

Աղբյուր`  ArmSport.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում