Մեսսին որոշել է՝ ուր կտեղափոխվի 2 տարի անց

Մեսսին որոշել է՝ ուր կտեղափոխվի 2 տարի անց

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին շուտով կարող է հայտնվել MLS-ում:

Cadena SER-ը հայտնում է, որ Մեսսիի հայրը՝ Խորխեն, պետք է մասնակցեր հանդիպման, որի ժամանակ նախատեսվում էր քննարկել արգենտինացու հնարավոր տեղափոխումը Փարիզ:

Հանդիպումը չեղյալ հայտարարվեց «Բարսելոնայի» նախագահական ընտրություններում Ժոան Լապորտայի տարած հաղթանակի պատճառով՝ Մեսսին այժմ պատրաստ է լսել կատալոնացիների առաջարկը:

Նշվում է, որ անկախ նրանից, թե ինչ որոշում կկայացնի Մեսսին, երկու տարի անց նա կլինի Դևիդ Բեքհեմի «Մայամի Ինտերում»:

Cadena SER-ի լրագրող Խոսե Անտոնիո Պոնսետին այս մրցաշրջանում «Բարսայում» մնալու Մեսսիի շանսերը գնահատել է 50 տոկոս:

Աղբյուրը՝ 168.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում