Չելսին հետաքրքիր առաջարկ կանի Բորուսիային

Չելսին հետաքրքիր առաջարկ կանի Բորուսիային

Լոնդոնի «Չելսին» շարունակում է հետաքրքրվել Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրդինգ Հոլանդի ծառայություններով։

Ըստ Football Insider-ի, «արիստոկրատների» ղեկավարությունը ծրագրում է 20-ամյա նորվեգացու գործարքի մեջ ներառել իրենց ամառային նորեկին` հարձակվող Տիմո Վերներին:

Նշվում է, որ գործարքում ներառելով գերմանացի հարձակվողին՝ «թոշակառուները» մտադիր են իջեցնել պահանջվող գումարի զգալի մասը: Բացի այդ, «Բորուսիան» կստանա համարժեք փոխարինող իր լավագույն ռմբարկուին, ինչը ավելի հավանական է դարձնում նման գործարքը:

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Վերները Պրեմիեր լիգայի 28 խաղում խփել է հինգ գոլ և հինգ գոլային փոխանցում կատարել, իսկ Հոլանդը Բունդսլիգայի 20 խաղում խփել է 19 գոլ և կատարել չորս գոլային փոխանցում:

Աղբյուր  ArmSport.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում