Ո՞րն է Ռոնալդուի երազանքը

Ո՞րն է Ռոնալդուի երազանքը

Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանթուշը խոսել է «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի՝ ազգային թիմի հետ առաջիկա խաղերի տրամադրվածության մասին։

«Ես վստահ եմ, որ Կրիշտիանուն չափազանց մոտիվացված է, և ոչ միայն իր գոլային ռեկորդների պատճառով։ Երբ նա հանդես է գալիս հավաքականի կազմում, նրա մոտ հաղթանակների լրացուցիչ ձգտում է առաջանում։ Նա այնպիսի տրամադրվածությամբ է միանում մեզ, որ մոռանում է անձնական նպատակների մասին։ Նրա մեծ երազանքը ԱԱ-ում չեմպիոն դառնալն է»,- Սանթուշի խոսքերն է փոխանցում A Bola-ն։

Հիշեցնենք՝ 36-ամյա Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքականի կազմում 102 հանդիպման է մասնակցել։ Մարտին ազգային ընտրանին ԱԱ-2022-ի ընտրական փուլի շրջանակում կմրցի Ադրբեջանի, Լյուքսեմբուրգի և Սերբիայի հավաքականների հետ։

Աղբյուր  ArmSport.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում