Ռեալը Ռոնալդուի հեռանալուց հետո առաջին անգամ ՉԼ-ում ավելի հեռու է գնում, քան Յուվենտուսը

Ռեալը Ռոնալդուի հեռանալուց հետո առաջին անգամ ՉԼ-ում ավելի հեռու է գնում, քան Յուվենտուսը

«Ռեալը» երեք տարվա դադարից հետո դուրս եկավ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ՝ հաղթահարելով «Ատալանտայի» արգելքը։

Սա առաջին դեքպն է Կրիշտիանու Ռոնալդուի հեռանալուց հետո, երբ «Ռեալը» Չեմպիոնների լիգայում ավելի հեռու է գնում, քան «Յուվենտուսը», որի կազմում հանդես է գալիս պորտուգալացին։

Անցած մրցաշրջանում թե՛ «Ռեալը», թե՛ «Յուվենտուսը» դուրս էին մնացել 1/8-րդ եզրափակիչում։ Իսկ 2018/19 թվականների մրցաշրջանում իտալական թիմը հասել էր քառորդ եզրափակիչ, իսկ «Ռեալը» հեռացել էր խաղարկությունից 1/8-ում։

Ռոնալդուի հեռանալուց հետո սա առաջին դեպքն է, երբ «Ռեալլը» դուրս է գալիս լիգայի խաղարկության քառորդ եզրափակիչ։

Աղբյուր  ArmSport.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում