«Ես անհամբեր սպասում եմ մեկ այլ ռեկորդ գերազանցելու հնարավորությանը»․ Ռոնալդու

«Ես անհամբեր սպասում եմ մեկ այլ ռեկորդ գերազանցելու հնարավորությանը»․ Ռոնալդու

«Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ասել է, որ ինքը չափազանց մոտիվացված է ու պատրաստ նոր ռեկորդներ գերազանցել:

«Դեռ շատ անելիքներ կան, և ես հավատում եմ, որ մենք կարող ենք դա անել միասին: Գոլերն իմ անբաժանելի մասն են: Ես չեմ կարող դադարել հետապնդել ինչ-որ մեծ բանի, ուստի անհամբեր սպասում եմ մեկ այլ ռեկորդի:

Ես անընդհատ ուզում եմ ավելիին ու ավելիին հասնել: Կարծում եմ, այդ պատճառով նրանք հաճախ խոսում են այն մասին, թե որքան էներգիա ունեմ, որ երբեք չեմ դանդաղի: Միգուցե դա այդպես է, բայց ինձ դա պետք է՝ ինձ կենդանի զգալու համար»,- գրել է Ռոնալդուն Instagram-ում:

Կիրակի օրը պորտուգալացին հայտարարեց, որ գերազանցել է Պելեի ռեկորդը պաշտոնական խաղերում խփած գոլերի հարցում: Բրազիլացին ճանաչեց 36-ամյա հարձակվողի նվաճումը և շնորհավորեց նրան այդ նվաճման համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում