L’Equipe․ Lա Լիգայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները և մարզիչները

L’Equipe․ Lա Լիգայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները և մարզիչները

L’Equipe-ն կազմել է Լա Լիգայի ամենաբարձր վարձատրվող խաղացողների և մարզիչների ցուցակը:

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին Իսպանիայի առաջնության ֆուտբոլիստներից ամենաշատն է վաստակում՝ ամսական 10,5 միլիոն եվրո (գումարը նշված է հարկեր վճարելուց առաջ):

Երկրորդ տեղը բաժանում են «Բարսելոնայի» հարձակվող Անտուան Գրիզմանը և «Ատլետիկոյի» հարձակվող Լուիս Սուարեսը (2.9 միլիոն), 4-րդ տեղում է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդեն Ազարը (2.5 միլիոն), 5-րդը ՝ «սերուցքայինների» պաշտպան Սերխիո Ռամոսը (2 միլիոն)։

Լա Լիգայի մարզիչներից ամենաշատը վաստակում է «Աթլետիկոյից» Դիեգո Սիմեոնեն (3,6 միլիոն եվրո), ում հաջորդում են Մադրիդի «Ռեալի» մարզիչ Զինեդին Զիդանը (1,4 միլիոն) և «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը (1,2 միլիոն եվրո):

Աղբյուր  ArmSport.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում