Սլավիկ Գալստյանը վարկանիշային մրցաշարը սկսել է հաղթանակով

Սլավիկ Գալստյանը վարկանիշային մրցաշարը սկսել է հաղթանակով

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող ըմբշամարտի եվրոպական գոտու վարկանիշային մրցաշարում պայքարն են սկսել հունահռոմեական ոճի ըմբիշները։

Հայաստանի ներկայացուցիչ Սլավիկ Գալստյանը 67 կգ քաշային կարգում պայքարը սկսել է որակավորման փուլից։ Նա 9-6 հաշվով հաղթել է Ալեքսանդր Լյավոնչուկին, որը ներկայացնում է Բելառուսը։

1/8-րդ եզրափակիչում Գալստյանի մրցակիցը Մամադասա Սուլիա (Ֆրանսիա) – Էդգարաս Վենցկաիտիս (Լիտվա) զույգի հաղթողն է լինելու։

Հայաստանի ևս երեք ներկայացուցիչ այսօր դուրս կգա մրցագորգ՝ 60 կգ քաշային կարգում Գևորգ Ղարիբյանը, 87 կգ քաշային կարգում Արթուր Շահինյանը ու 130 կգ քաշային կարգում Դավիթ Օվասապյանը։

Աղբյուր  ArmSport.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում