«Եթե Մեսսին կրկին խաղա Նեյմարի հետ, ապա դա կլինի «Բարսայում ». Բրազիլացու նախկին ներկայացուցիչ

«Եթե Մեսսին կրկին խաղա Նեյմարի հետ, ապա դա կլինի «Բարսայում ». Բրազիլացու նախկին ներկայացուցիչ

Նեյմարի տրանսֆերային հարցերով նախկինում զբաղված ֆուտբոլային գործակալ Անդրե Քարին ուշագրավ հայտարարություն է արել։ Նա կարծում է, որ բրազիլացին կարող է վերադառնալ «Բարսելոնա»։ Այս մասին գրում է sport.ru-ն։

«Ես Բարսելոնայում եմ եղել 10 տարի, ես գիտեմ այդ քաղաքի ամեն անկյունը։ Ես շատ ուրախ կլինեմ, եթե Նեյմարը նորից գնա Բարսելոնա։

Նա բաց է թողել «Բարսելոնայի» դուռը։ Նա գիտի, որ սխալ է արել՝ այնտեղից հեռանալով ու դա ընդունեց մի քանի ժամանակ առաջ։ Երկու տարի առաջ Նեյմարը պաշտոնապես հայտնեց, որ ուզում է վերադառնալ «Բարսելոնա»։ Մենք փորձեցինք դա անել ու մոտ էինք, բայց որոշ դետալների պատճառով դա չեղավ։

Լապորտան միակ մարդն է, որը կարող է նրանց միացնել նորից։ Մեսսին չի հեռանա «Բարսելոնայից»։ Նա որոշել է, որ իր պատմությունը «Բարսելոնայում» է, ու ես վստահ եմ դրանում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում