Վալդեսը չի վերադառնա «Բարսելոնա»

Վալդեսը չի վերադառնա «Բարսելոնա»

«Բարսելոնայի» ու Իսպանիայի նախկին դարպասապահ Վիկտոր Վալդեսը չի վերադառնա կատալոնական ակումբ, հայտնում է Marca-ն:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ «կապտանռնագույնների» նոր նախագահ Ջան Լապորտան 39-ամյա մասնագետին խոստացել է պաշտոն տալ թիմում: Այնուամենայնիվ, կողմերը չեն կարողացել համաձայնության գալ: Նշվում է, որ Վալդեսը մերժել է «Բարսելոնայի» կառուցվածքում դարպասապահի մարզիչ դառնալու առաջարկը, քանի որ նա ծրագրում էր ստանձնել կատալոնական ակումբի թիմերից մեկի գլխավոր մարզչի պաշտոնը:

Վալդեսը խաղում էր «Բարսելոնայի» հիմնական թիմում 2002-2014 թվականներին։ Նա դարձավ Իսպանիայի վեցակի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի եռակի հաղթող:

Հետևեք մեզ նաև Telegram-ում