Չելսին ցանկանում է վերադարձնել Լուկակուին

Չելսին ցանկանում է վերադարձնել Լուկակուին

Լոնդոնի «Չելսին» կփորձի թիմ վերադարձնել Ռոմելու Լուկակուին, եթե ձախողի Էրլինգ Հոլանդի տրանսֆերը, հայտնում է The Telegraph-ը:

27-ամյա բեգիացին այս պահին «ազնվականների» համար այլընտրանք է, սակայն հարձակվողի տրանսֆերը ձեռք բերելու համար մրցակցությունում պետք է հաղթել «Ռեալին», «Բարսելոնային» ու «Մանչեսթեր Սիթիին»:

Հիշեցնենք, որ Լուկակուն 2011-2013 թթ-ին «Չելսիի» կազմում անցկացրել է միայն 15 հանդիպում ու աչքի ընկել մեկ գոլային փոխանցմամբ:

Այս մրցաշրջանում «Ինտերի» կազմում անցկացրած 34 խաղում նա դարձել է 25 գոլի ու 7 գոլային փոխանցման հեղինակ:

Աղբյուր`  ArmSport.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում