Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Ռումինիայի դեմ խաղում

Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Ռումինիայի դեմ խաղում

Այսօր Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա ԱԱ 2022-ի որակավորման J խմբի երրորդ մրցափուլի Հայաստան-Ռումինիա հանդիպումը։

ՀՖՖ ֆեյսբուքյան էջում ներկայացված է Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Ռումինիայի դեմ խաղում: Հայտացուցակում չեն ընդգրկվել Գևորգ Ղազարյանը, Արամ Քոչարյանը, Ժոաո Ժորդի Մոնրոյ Արարատը, Հայկ Իշխանյանը և Արթուր Միրանյանը:

Հիշեցնենք, որ մարտի 28-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում, կայացել է Աշխարհի 2022թ. առաջնության որակավորման J փուլի երկրորդ մրցափուլի Հայաստան-Իսլանդիա հանդիպումը: Հայաստանի հավաքականը, Տիգրան Բարսեղյանի և Խորեն Բայրամյանի խփած գոլերի շնորհիվ, հաղթել է Իսլանդիային 2:0 հաշվով: Հայաստանի հավաքականը վաստակել է 6 միավոր:

Մարտի 25-ին Լիխտենշտեյն-Հայաստան հանդիպումը նույնպես ավա8տվել էր Հայաստանի հավաքականի հաղթանակով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում