Բենզեմային մինչև 5 տարվա ազատազրկում է սպառնում

Բենզեմային մինչև 5 տարվա ազատազրկում է սպառնում

«Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման մոտ ժամանակներս դատարանի առաջ կկանգնի Ֆրանսիայի հավաքականի իր թիմակից Մատյո Վալբուենայի շանտաժի գործով։

Հիշեցնենք, որ 2015 թվականին Բենզեման մեղադրվում էր Վալբուենային անձնական բնույթի ձայնագրությամբ շանտաժի ենթարկելու մեջ։

Ինչպես հաղորդում է Republic World-ը՝ դատական նիստը նշանակված է այս տարվա հոկտեմբերին։

Եթե 33-ամյա ֆուտբոլիստը մեղավոր ճանաչվի, նրան սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում, ինչպես նաև մինչև 60 հազար եվրոյի չափով տուգանք։

Աղբյուր  ArmSport.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում