Ռեալը պատրաստ է բաժանվել 5 ֆուտբոլիստներից՝ Հոլանդին ձեռք բերելու համար

Ռեալը պատրաստ է բաժանվել 5 ֆուտբոլիստներից՝ Հոլանդին ձեռք բերելու համար

«Արսենալը» մտադիր է «Ռեալից» գնել Մարտին Էդեգարդին, իսկ մադրիդյան ակումբը պատրաստ է լսել լոնդոնյան ակումբի առաջարկը, հայտնում է The Times-ը:

Աղբյուրի համաձայն, «սերուցքայինները» պատրաստ են վաճառել մի շարք ֆուտբոլիստների, ովքեր ներկայումս վարձակալությամբ հանդես են գալիս այլ ակումբներում, որպեսզի միջոցներ ստանան Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդին ձեռք բերելու համար:

Այս ցուցակում են ընդգրկվել նաև Դանի Սեբալլոսը, ով ևս վարձավճարով հանդես է գալիս «Արսենալում», Գարեթ Բեյլը («Տոտենհեմ»), Բրահիմ Դիասը («Միլան») և Լուկա Յովիչը (Այնտրախտ Ֆրանկֆուրտ):

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում