Պրեմիեր լիգայի մարտ ամսվա լավագույն մարզիչը

Պրեմիեր լիգայի մարտ ամսվա լավագույն մարզիչը

Անգլիայի Պրեմիեր լիգայի մարտ ամսվա լավագույն մարզիչ է ճանաչվել գերմանացի Թոմաս Տուխելը, որը գլխավորում է Լոնդոնի «Չելսին», հայտնում է մրցաշարի կայքը: «Չելսին» մարտ ամսին երկու հաղթանակ է տարել և մեկ անգամ խաղացել է ոչ ոքի Պրեմիեր լիգայում՝ առանց գնդակ բաց թողնելու:

Մրցանակի համար պայքարում 47-ամյա Տուխելը առաջ է անցել անգլիացի Գրեմ Փոթերին («Բրայթոն»), հյուսիսիրլանդացի Բրենդան Ռոջերսին («Լեսթեր») և նորվեգացի Օլե Գունար Սոլսկյաերին («Մանչեսթեր Յունայթեդ»):

Հետևեք մեզ նաև Telegram-ում