USD
EUR
RUB

Դու հասկանում ես մարդու կարևորությունը, երբ կորցնում ես նրան․ tuttomercato-ն՝ Մխիթարյանի մասին

 

«Դու հասկանում ես մարդու կարևորությունը, երբ կորցնում ես նրան։ Հենց սա տեղի ունեցավ «Ռոմայի» հետ՝ Մխիթարյանի հարցում»։ Այսպես է մեկնաբանում Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի բացակայությունը իտալական հեղինակավոր tuttomercatoweb կայքը։

«Մոտ մեկ ամիս է՝ Մխիթարյանը չի կարողանում օգնել հռոմեական թիմին, ու Ֆոնսեկայի թիմը պարզվում է՝ կախվածություն ունի նրանից։ Առաջնությունում նա երեք խաղ է բաց թողել, ու փաստն այն է, որ առանց Մխիթարյանի հռոմեացիները չեն հաղթում, նախ պարտվել են «Պարմային» ու «Նապոլիին», ապա ոչ-ոքի են խաղացել «Սասուոլոյի» հետ։

Փաստն այն է, որ Մխիթարյանը շատ կարևոր խաղացող է դարձել «Ռոմայի» համար,հատկապես այն իրավիճակներում, երբ հարձակվողները գոլ չեն խփում կամ դա անում են ոչ հաճախ։ Մինչ այս խփած 11 գոլերը հաճախ ծածկում են Մխիթարյանի թիմակիցների՝ Ջեկոյի և Մայորալի ճեղքերը, բայց Մխիթարյանից կախվածության առաջին նշանները երևացին հունվարի 31-ի՝ «Վերոնայի» հետ խաղից հետո, վերջին խաղը երբ հայ խաղացողը գոլի հեղինակ դարձավ։ Այդ ժամանակից ի վեր Մխիթարյանի մոտ կարծես մի փոքր հոգնածություն նկատվեց, քանի որ մինչև վնասվածքի պահը, նա մեկնարկային կազմում ամենից շատ օգտագործված խաղացողն էր»,- գրում է կայքը։

Կայքը նշում է, որ հիմա՝ «Այաքսի» հետ Եվրոպա լիգայի խաղում, «Ռոման» ունի իր ուժեղագույն ֆուտբոլիստի կարիքը։ Ավելին, անհանգստացնում է նաև Մխիթարյանի՝ ակումբի հետ պայմանագրի երկարաձգման հարցը․

«Ըստ պայմանագրի, նա արդեն նվաճել է այն ամենն, ինչ թույլ կտա վստահ լինել, որ պայմանագիրը ևս մեկ մրցաշրջանով ավտոմատ կերպով կերկարաձգվի, բայց Ռայոլան, համենայն դեպս, շարունակում է ժամանակ խնդրել հասկանալու համար, թե տարվա ավարտին հռոմեական ակումբն ինչ ամբիցիաներ կունենա հաջորդ մրցաշրջանի համար։ Հենց այս պատճառով, հիմա պայմանագիրը երկարաձգելու մասին չեն մտածում»,- գրում է հոդվածագիրը։

Աղբյուր  ArmSport.am

Լրահոս
Էլինա Դանիելյանը հաղթեց ադրբեջանցուն Հայտնի է՝ որքան կկազմի Մեսսիի աշխատավարձը ՊՍԺ-ում․ աղբյուր Պարի Սեն-Ժերմենի սեփականատիրոջ եղբայրը հայտարարել է Մեսսիի հետ բանակցությունների ավարտի մասին Տոկիո-2020․ Բաչկովը՝ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Լիոնել Մեսսին լքում է Բարսելոնան Տոկիո-2020․ Մեդալային հաշվարկն այս պահի դրությամբ․ Հայաստանը 61-րդ տեղում է Տոկիո-2020․ Սիմոն Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր Տոկիո-2020. Արթուր Ալեքսանյանը՝ արծաթե մեդալակիր Տոկիո-2020․ Չալյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում Chessable Masters․ Արոնյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ Օլիմպիական բրոնզի համար Կարապետ Չալյանը կգոտեմարտի ադրբեջանցու հետ Տոկիո-2020․ Կարեն Ասլանյանը հաղթեց աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնին Բաչկովը հիանալի հաղթանակ տարավ և դուրս եկավ կիսաեզրափակիչ։ Առնվազն բրոնզե մեդալն ապահովված է «Յուվենթուսը», «Բարսելոնան» և «Ռեալը» հերթական մեծ հայտարարությունն են արել Սուպերլիգայի վերաբերյալ Բաչկովի հաղթանակն ադրբեջանցու նկատմամբ` տեսանյութով Տոկիո-2020. հայ մարզիկների մրցակիցները օգոստոսի 1-ին Հենրիխ Մխիթարյան․ Երբեք չեմ խաղացել պարզապես հաճույքի համար, կարևոր են տիտղոսները Չինացի ծանրորդը դարձավ Օլիմպիական չեմպիոն՝ նոր համաշխարհային ռեկորդ սահմանելով Շախմատի ԱԳ․ Հայկ Մարտիրոսյանը դուրս մնաց պայքարից Տոկիո-2020. Բռնցքամարտիկ Արմեն Դարչինյանի առաջին մրցակիցն հայտնի է Տոկիո 2020․ Հայ մարզիկները սկսել են մեդալային պայքարը Տոկիո-2020․ Մեդալային հաշվարկն այս պահի դրությամբ Մխիթարյանը՝ Մոուրինյուի հետ հարաբերությունների մասին Հայ մարմնամարզիկի հրաշալի ելույթը Տոկիոյի Օլիմպիական խաղերում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ «Ռեալը» պատրաստ է օգնել «Բարսելոնային» պահպանել Լեոնել Մեսսիին Հայկ Մարտիրոսյանը դուրս եկավ աշխարհի գավաթի 1/8 եզրափակիչ Հայկ Մարտիրոսյանը դուրս թողեց Շահրիյար Մամեդյարովին աշխարհի գավաթի խաղարկությունից Մարտիրոսյանը հաղթել է թուրք շախմատիստին, Սարգսյանը թայ–բրեյք կխաղա ադրբեջանցու հետ Լևոն Արոնյանն առողջական խնդիրներ ունի Մեսին 5 տարվա պայմանագիր կստորագրի «Բարսելոնա»-ի հետ Բարսելոնան և Աթլետիկոն մոտ են աստղային ֆուտբոլիստների փոխանակմանը Պաշտոնական․ Ռամոսը՝ ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Ինչպես է Ռոնալդուն ընտանիքի հետ վայելում ծովափնյա հանգիստը (լուսանկարներ) Էրիկ Առստամյանը նոկաուտով հաղթել է թուրք բռնցքամարտիկին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Արոնյանը հաղթեց աշխարհի չեմպիոնին և դուրս եկավ եզրափակիչ Instagram-ում մեկ հրապարակման համար Ռոնալդուն ստանում է 1.35 միլիոն եվրո «Բարսելոնայի» նախագահը խոսել է Մեսսիի հետ նոր պայմանագրի շուրջ բանակցությունների մասին Goldmoney Asian Rapid․ Արոնյանը կիսաեզրափակչում է «Ռոմայի» ֆուտբոլիստը հետաքրքրում է «Բարսային», «Ռեալին» և ՊՍԺ-ին Այսօր վերջին օրն է
Ամենաընթերցված
website by Sargssyan