USD
EUR
RUB

«Բարսելոնայի» երկու ֆուտբոլիստներ դուրս են մնացել մինչև մրցաշրջանի ավարտ

 

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն շարունակում է ապաքինվել վնասվածքից:

Ֆուտբոլիստը կրկին մեկնել է Բրազիլիա, որտեղ նրան կվիրահատեն:

Ամենայն հավանականությամբ, Կոուտինյոն բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը:

Առաջին վիրահատությունը տեղի է ունեցել հունվարին: Նրանից հետո բրազիլացին շարունակում էր անհարմարություն զգալ: Մարտին իրականացվեց երկրորդ վիրահատությունը, ենթադրվում էր, որ նա կխաղա ապրիլի վերջին: Այնուամենայնիվ, երկրորդ վիրահատությունից հետո ապաքինումն անցավ անհաջող:

Այս մրցաշրջանում ֆուտբոլիստն ակումբի կազմում անցկացրել է 14 խաղ բոլոր մրցաշարերում, խփել է երեք գնդակ և կատարել է երկու գոլային փոխանցում:

Ըստ Mundo Deportivo-ի, Անսու Ֆաթիին ևս վնասվածքը կխանգարի այս մրցաշրջանում խաղադաշտ վերադառնալ:

Այժմ Անսու Ֆաթին պատրաստվում է մեկ այլ վիրահատության` մրցաշրջանի առաջին կեսին ստացած ծնկի ծանր վնասվածքից հետո:

Անցյալ մրցաշրջանում պատանի ֆուտբոլիստը հայտնվել էր ուշադրության կենտրոնում՝ «Բարսայի» կազմում անցկացրած 43 հանդիպումներում 13 գոլ խփելով՝ 2019 թվականի հուլիսին իր մեծ դեբյուտից հետո։

Այս մրցաշրջանում Ֆաթին բոլոր մրցաշարերում անցկացրել է 10 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:

Աղբյուր՝ 168.am

Լրահոս
Ռոմայի հայտացուցակը Ատալանտայի հետ խաղի համար ՀՖՖ-ն պաշտոնական հայտարարություն է տարածել Ըմբիշ Արման Անդրեասյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր «Ռեալը», «Բարսելոնան» և «Ատլետիկոն» չեն հեռացվի Լա լիգայից Իրանի հավաքականի հարձակվողը կարող է դառնալ Մխիթարյանի թիմակիցը «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը «պատերազմ» է հայտարարում ՈՒԵՖԱ-ին Ով է «Հայ» մականունով համաշխարհային ֆուտբոլի ծագող աստղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Եվրոպա լիգա․ Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդները Ինչ ֆուտբոլ դիտել այսօր Մադրիդի «Ռեալը» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ` «Լիվերպուլի» հետ «ոչ ոքի» խաղալով Տոկիոյի Օլիմպիական խաղերը կարող են կրկին չեղյալ հայտարարվել Արսենալը կհեռացնի Արտետային, եթե նա չհաղթի Եվրոպա լիգան Մանչեսթեր Յունայթեդը պատրաստ է Պոգբայի ու Ռոնալդուի փոխանակում կատարել Մխիթարյանը հնարավոր է, որ մասնակցի «Այաքս»-ի դեմ պատասխան խաղին «Ռոմա»-ն հաղթեց «Բոլոնիա»-ին. Մխիթարյանը դուրս եկավ փոխարինման Ծանրամարտի ԵԱ. Սամվել Գասպարյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Արսեն Մարտիրոսյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն Ծանրորդ Կարեն Ավագյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն Հայաստանի ազգային հավաքականը 9 հորիզոնականով առաջադիմել է. ՖԻՖԱ Միհրան Հարությունյանը հաղթեց Ախմեդխան Ախմեդովին. ՏԵՍԱՆՅՈՒԹ «Բարսելոնայի» երկու ֆուտբոլիստներ դուրս են մնացել մինչև մրցաշրջանի ավարտ Դու հասկանում ես մարդու կարևորությունը, երբ կորցնում ես նրան․ tuttomercato-ն՝ Մխիթարյանի մասին «Ռեալը» լրջագույն խնդիրներ ունի Ժիրայր Շաղոյանի շքեղ հարվածը Ալաշկերտի հետ խաղում (տեսանյութ) Արդբեջանցի բռնցքամարտիկները չեն ներկայացել Հայաստանի մարզիկների հետ մարտերին. հաղթանակը շնորհվել է մեր տղաներին Պրեմիեր լիգայի մարտ ամսվա լավագույն մարզիչը Ռեալը պատրաստ է բաժանվել 5 ֆուտբոլիստներից՝ Հոլանդին ձեռք բերելու համար Աննկարագրելի հույզեր են. Սպերցյանը՝ հավաքականում իր առաջին գոլի մասին (տեսանյութ) ՌՊԼ-ի մարտի լավագույն գոլերը Հայաստանի հավաքականի միանգամից 3 ֆուտբոլիստ բաց կթողնի Հս. Մակեդոնիայի հետ հաջորդ խաղը J խմբի մրցաշարային աղյուսակն այս պահին Հայաստանի հավաքականը հաղթեց նաև Ռումինիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ռումինացիները 10 րոպեում երկու գոլ խփեցին Սպերցյանն առաջ է մղում Հայաստանի հավաքականին Ինչպես են Ավանի ակադեմիայի աշխատակիցները հավաքականին ճանապարհել մարզադաշտ Հայաստան-Ռումինիա․ մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր 18 տարի անընդմեջ գոլի հեղինակ է դառնում Մխիթարյանը հաջողություն է մաղթել հավաքականին Բենզեմային մինչև 5 տարվա ազատազրկում է սպառնում Ռոնալդուն ներողություն է խնդրել իր երկրպագուների մայրերից Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Ռումինիայի դեմ խաղում
website by Sargssyan