Միհրան Հարությունյանը հաղթեց Ախմեդխան Ախմեդովին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Միհրան Հարությունյանը հաղթեց Ախմեդխան Ախմեդովին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Խառը մենամարտերի մարզիկ Միհրան Հարությունյանը Մոսկվայում ընթացող Eagles FC 35 մրցաշարում տարավ չորրորդ հաղթանակը՝ հաղթելով ռուսաստանցի Ախմեդխան Ախմեդովին։

Հարությունյանը մենամարտն ավարտեց ժամանակից շուտ՝ 3 րոպե 17 վայրկյանում։

Նա դահլիճ մտավ Մոնթե Մելքոնյանի հայտնի խոսքերի ներքո՝ «Պետք է հիմա մեր ամբողջ ուժը դնենք այս գործի մեջ, հաղթենք…»: Նրան ուղեկցում էր նաեւ հայկական տարազ հագած պարային խումբ, որը «Բերդ» պարեց նախքան Հարությունյանի ութանկյուն մտնելը:

Հիշեցնենք, որ MMA-ում 32-ամյա Միհրան Հարությունյանը սրանից առաջ անցկացրած 4 մենամարտերից 3-ում հաղթել էր, 1-ում պարտվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում