Մխիթարյանը 2020թ․-ից սկսած ամենաարդյունավետ կիսապաշտպանն է Ա սերիայում

Մխիթարյանը 2020թ․-ից սկսած ամենաարդյունավետ կիսապաշտպանն է Ա սերիայում

Լրագրող Արարատ Մամբրեյանի տելեգրամյան ալիքից տեղեկանում ենք, որ ըստ Opta վիճակագրական ռեսուրսի, «Ռոմայի» կիասապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ամենաարդյունավետ կիսապաշտպանն է Ա Սերիայում 2020թ-ից սկսած։

Այս ժամանակահատվածում նա վաստակել է 27 միավոր՝ գոլ+գոլային փոխանցում համակարգով, ինչը լավագույն ցուցանիշն է կիսապաշտպանությունում հանդես եկող ֆուտբոլիստների շրջանում։

Այս մրցաշրջանում Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը մասնակցել է Ա Սերիայի 28 հանդիպման՝ դառնալով 9-ական գոլի և գոլային փոխանցման հեղինակ։

Աղբյուր  ArmSport.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում