«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է Ռոնալդուով

«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է Ռոնալդուով

Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է կրկին վերադառնալ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»: Այս մասին գրում է Goal-ը:

Ըստ պարբերականի, Ռոնալդուն կարող է նորից հանդես գալ Պրեմիեր լիգայում, քանի որ «Մանչեսթեր Յունայթեդը» սկսել է բացահայտ հետաքրքրվել Ռոնալդուի տրանսֆերով:

Ավելի վաղ լուրեր կային, որ Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մրցաշրջանի ավարտին կարող է հեռանալ իտալական ակումբից: Պորտուգալացու գործող պայմանագիրը «Յուվենտուսի» հետ նախատեսված է մինչ 2022 թվականը: Հարձակվողը թուրինյան ակումբում տարեկան ստանում է 31 միլիոն եվրո աշխատավարձ, սակայն այս թիվը ակումբի համար շատ մեծ է, և «Յուվենտուսն» ամռանը հնարավոր է կվաճառի պորտուգալացու տրանսֆերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում