Հայտնի է Խորվաթիայի և Հայաստանի ազգային հավաքականների հանդիպման անցկացման վայրը

Հայտնի է Խորվաթիայի և Հայաստանի ազգային հավաքականների հանդիպման անցկացման վայրը

Խորվաթիայի և Հայաստանի ազգային հավաքականները հունիսի 1-ին ընկերական հանդիպում կանցկացնեն Խորվաթիայում:

ՀՖՖ պաշտոնական կայը հայտնում է, որ հանդիպումը կկայանա Վելիկա Գորիցայի Քաղաքային մարզադաշտում։ Աշխարհի գործող փոխչեմպիոններն իրենց առաջին հանդիպումը կանցկացնեն այդ մարզադաշտում։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 20։00-ին:

Հիշեցնենք, որ Շվեդիայի և Հայաստանի ազգային հավաքականները հունիսի 5-ին կայանալիք ընկերական հանդիպում կկայանա Ստոկհոլմի «Ֆրենդս Արենա» մարզադաշտում: Խաղի մեկնարկելու է Երևանի ժամանակով 22:45-ին:

Աղբյուր՝ ArmSport.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում