Մեսսին պատրաստ է գնալ աշխատավարձի նվազեցման, եթե Հոլանդը տեղափոխվի «Բարսելոնա»

Մեսսին պատրաստ է գնալ աշխատավարձի նվազեցման, եթե Հոլանդը տեղափոխվի «Բարսելոնա»

«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին համաձայնել է երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ, եթե կապտանռնագույնները ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ուժեղացնեն կազմը։

Աղբյուրի համաձայն՝ Մեսսին համաձայն կլինի գնալ աշխատավարձի նվազեցման, եթե դա օգնի «Բարսելոնային» ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդին։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ կատալոնական ակումբի ղեկավարությունը կասկածում է 20-ամյա նորվեգացուն ձեռք բերելու հնարավորությանը։

Աղբյուր  ArmSport.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում