Մեսսին չի մարզվում Բարսելոնայի հետ

Մեսսին չի մարզվում Բարսելոնայի հետ

Հարձակվող Լիոնել Մեսսին՝ գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի թույլտվությամբ, չի մարզվում «Բարսելոնայի» հետ և բաց կթողնի Իսպանիայի առաջնության 38-րդ տուրի՝ «Էյբարի» հետ խաղը։ Այս մասին հայտնում է կապտանռնագույնների պաշտոնական կայքը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ արգենտինացին իր կարիերայի շարունակման տարբերակները քննարկում է իր ընտանիքի հետ, այդ թվում հոր և եղբայրներից մեկի։ Նրանք պնդում են, որ Մեսսին տեղափոխվի ՊՍԺ։

Ֆրանսիական ակումբի մարզական տնօրենը հետևում է ստեղծված իրավիճակին։ Հարձակվողը հասկանում է, որ ապագայում չի կարողանա բարձր աշխատավարձ ստանալ իսպանական ակումբում, քանի որ կատալոնացիները ֆինանսական բարդ կացության մեջ են։

Աղբյուր  ArmSport.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում