Ռեալն առանց ինձ էլ կարող է լինել լավագույն թիմը․ Զիդան

Ռեալն առանց ինձ էլ կարող է լինել լավագույն թիմը․ Զիդան

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը, Լա Լիգայի 2020/21 մրցաշրջանի վերջին հանդիպման նախօրեին, կիսվել է իր սպասելիքներով և նշել, որ առանց իրեն «Ռեալը» կարող է լինել լավագույն թիմը:

«Շատ դժվար էր, բայց մենք եկանք եզրափակիչ փուլ՝ պատրաստ լինելով տալ առավելագույնը: Մենք վաղը խաղ ունենք, սա է կարևորը, ոչ թե իմ ապագան: Խաղից հետո մենք հնարավորություն կունենանք քննարկելու ապագան, բայց հիմա ժամանակը չէ:

Ես թիմում լինեմ, կամ որևէ այլ անձ՝ կարևոր չէ: Թիմն է կարևոր:

Կարո՞ղ է «Ռեալը» լավագույն թիմը լինել առանց ինձ: Իհարկե», – մեջբերում է Զիդանին Football Italia-ն:

Մրցաշրջանի վերջին խաղը Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ կանցկացնի մայիսի 22-ին` «Վիլյառեալի» հետ: Մադրիդցիները 2 միավորով են հետ մնում առաջատար «Աթլետիկոյից»:

Աղբյուր  ArmSport.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում