Մբապեն ուզում է միանալ «Ռեալ»-ին

Մբապեն ուզում է միանալ «Ռեալ»-ին

Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Կիլիան Մբապեն ցանկություն ունի կարիերան շարունակել «Ռեալ»-ում` անկախ ապագայում մարզչի փոփոխությունից: Ինչպես տեղեկացնում է 168.am-ը, այս մասին գրում է AS-ն: Մպաբեն ուզում է խաղալ «Ռեալ»-ում, եթե անգամ ներկայիս մարզիչ Զինեդին Զիդանը հեռանա գլխավոր մարզչի պաշտոնից:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մրցաշրջանի ավարտին կհեռանա ներկայիս ակումբից: Զիդանի որոշման պատճառը հոգեբանական և ֆիզիկական հոգնածությունն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում