Բարսելոնան Մեսսիին 10 տարվա պայմանագիր կառաջարկի

Բարսելոնան Մեսսիին 10 տարվա պայմանագիր կառաջարկի

«Բարսելոնայի» ղեկավարությունը պատրաստ է թիմի առաջատար և ավագ Լիոնել Մեսսիին առաջարկել պայմանագիրը երկարաձգել 10 տարով: Այս մասին հայտնում է Catalunya Radio-ն:

Ըստ աղբյուրի, պայմանագրի պայմանները հետևյալն են. Մեսսին հաջորդ երկու մրցաշրջանը կանցկացնի «Բարսելոնայում», ապա երեք տարի կխաղա MLS-ում և կլինի կատալնական ակումբի դեսպանը Հյուսիսային Ամերիակում, որից հետո նա կվերադառնա Իսպանիա։ Պայմանագրի վերջին 5 տարիների ընթացքում Մեսսին որևէ պաշտոն կզբաղեցնի ակումբում:

Հիշեցնենք, որ Մեսսիի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ավարտվում է 2021 թվականի հունիսի 30-ին: Ավելի վաղ հաղորդվել էր, որ 33-ամյա արգենտինացին համաձայն է կատալոնացիների հետ պայմանագիրը երկարաձգել 2 տարով:

Աղբյուր ArmSport.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում