Զիդանը կարող է գլխավորել Ֆրանսիայի հավաքականը

Զիդանը կարող է գլխավորել Ֆրանսիայի հավաքականը

Զինեդին Զիդանն օրերս լքեց Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնը:

Ըստ The Telegraph-ի՝ ֆրանսիացին Եվրոպայի առաջնությունից հետո կսպասի Ֆրանսիայի ազգային հավաքականը գլխավորելու հնարավորությանը: Ներկայումս թիմը մարզում է Դիդյե Դեշամը: Գրում է 168.am-ը:

Նշվում է, որ «Տոտենհեմը» կփորձի կապվել Զիդանի կամ նրա շրջապատի հետ` պարզելու, թե ինչ ծրագրեր ունի մարզիչը, և արդյո՞ք նա պատրաստ է աշխատել լոնդոնյան ակումբում:

Բայց Անտոնիո Կոնտեի հրավերը «Տոտենհեմի» համար համարվում է ավելի իրատեսական տարբերակ: Հաղորդվում էր, որ իտալացուն առաջարկվում է տարեկան 20 միլիոն եվրո աշխատավարձ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում