Մոուրինյուի առաջարկը Ռոնալդուին

Մոուրինյուի առաջարկը Ռոնալդուին

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ։

La Stampa-ն հաղորդում է, որ պորտուգալացի մասնագետը զանգել է իր հայրենակցին՝ իմանալու նրա պլանները «Յուվենտուսից» հեռանալու վերաբերյալ տեղեկությունից հետո։

Նշվում է, որ Մոուրինյուն նրան առաջարկել է դիտարկել «Ռոմա» տեղափոխվելու տարբերակը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռոնալդուն արդեն հրաժեշտ է տվել «Յուվենտուսի» խաղացողներին։

Աղբյուր ArmSport.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում