«Չելսին»՝ Չեմպիոնների լիգայի գավաթակիր (տեսանյութ)

«Չելսին»՝ Չեմպիոնների լիգայի գավաթակիր (տեսանյութ)

Լոնդոնի «Չելսին» դարձավ Չեմպիոնների լիգայի 2020/21 մրցաշրջանի հաղթող: Եզրափակիչ խաղում Տուխելի թիմը նվազագույն հաշվով առավելության հասավ «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ: Հաղթական գոլը 42-րդ րոպեին խփեց Կայ Հավերցը:

Մեյսոն Մաունթի փոխանցումից հետո գերմանացին շրջանցելով դարպասապահ Էդերսոնին գնդակն ուղարկեց դարպասը:

Առաջին խաղակեսն անցավ լարված ու դիտարժան պայքարում: Խաղի հենց մեկնարկից Գվարդիոլայի թիմը նետվեց գրոհի և առաջին րոպեներին առավելություն ուներ, սակայն լոնդոնցիները հետզհետե հավասարեցրին խաղը ու առաջին կեսի միջնամասում 1-2 լուրջ պահ ստեղծեցին մրցակցի դարպասի մոտ: Սուր պահերով աչքի ընկան նաև քաղաքայինները:

Երկրորդ կեսն ընդհանուր առմամբ անցավ «Մանչեսթեր Սիթիի» առավելությամբ, սակայն այդ առավելությունը գոլի վերածել Գվարդիոլայի թիմին չհաջողվեց: 73-րդ րոպեին «Չելսին» կարող էր պատասխանել բոլոր հարցերին, սակայն Պուլիշիչը նպաստավոր դիրքից շեղ հարվածեց: Խաղավերջն ամբողջությամբ անցավ Սիթի ֆուտբոլիստների առավելությամբ, սակայն խաղը փրկել «քաղաքայիններին» չհաջողվեց:

Աղբյուր  ArmSport.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում