Պաշտոնական. Անչելոտին գլխավորեց Ռեալ Մադրիդը

Պաշտոնական. Անչելոտին գլխավորեց Ռեալ Մադրիդը

Ինչպես տեղեկացնում է «Ռեալ Մադրիդի» պաշտոնական կայքը, ակումբի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Կառլո Անչելոտին` այդ պաշտոնում փոխարինելով Զինեդին Զիդանին։

«Արքայական» ակումբը չի հայտնում կնքված պայմանագրի պայմանագրի մանրամասները, սակայն իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյին հաջողվել է պարզել, որ իտալացի մասնագետը «Ռեալի» հետ կնքելու է 3 տարվա պայմանագիր։

հիշեցնենք, որ Կառլո Անչելոտին մադրիդյան ակումբի ղեկին աշխատելու փորձ արդեն ունի, որը մարզել է 2013-2015 թթ.։ Ակումբը նրա գլխավորությամբ 4 տիտղոս է նվաճել, այդ թվում` 2014 թվականին դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող։

Հետևեք մեզ նաև Telegram-ում