Շվեդիա-Հայաստան․ մեր ընտրանու մեկնարկային կազմը

Շվեդիա-Հայաստան․ մեր ընտրանու մեկնարկային կազմը

Երևանի ժամանակով 22։45-ին Շվեդիայի Սոլնա քաղաքի «Ֆրենդս Արենա» մարզադաշտում, որը տեղավորում է 50 հազար հանդիսական, կհնչի ֆինն մրցավար Մատիաս Գեստրանիուսի առաջին սուլիչը, որը կազդարարի Շվեդիա-Հայաստան ընկերական հանդիպման մեկնարկի մասին։

Մայիսի 1-ին Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի ընտրանու դեմ: Վբեյմար Անգուլոյի շքեղ գոլի շնորհիվ մեր թիմը խաղն ավարտեց 1-1 հաշվով: Նշենք, որ Հայաստանի հավաքականը մինչև այս երբեք չի խաղացել Շվեդիայի հավաքականի հետ:

Շվեդիայի ազգային թիմը ՈւԵՖԱ-ի 55 անդամ երկրներից կլինի 46-րդը, որի հետ Հայաստանի հավաքականը կհանդիպի:

Շվեդիայի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 18-րդն է, Հայաստանի հավաքականը՝ 90-րդը:

Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը․

Աղբյուր  ArmSport.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում