Եվրո-2020. ինչ հանդիպումներ կան

Եվրո-2020. ինչ հանդիպումներ կան

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում շարունակվում են խմբային փուլի, առաջին տուրի հանդիպումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հունիսի 13-ին պայքարի մեջ կմտնեն ևս 6 հավաքականներ: Անգլիան Լոնդոնում կընդունի Խորվաթիային, Բուխարեստում կմրցեն Ավստրիան և Հյուսիսային Մակեդոնիան, իսկ Ամստերդամում կխաղան Նիդերլանդները և Ուկրաինան:

Հունիսի 12-ին կայացած խաղերում Ֆինլանդիան նվազագույն հաշվով հաղթել է Դանիային, Բելգիան առավելության է հասել Ռուսաստանի նկատմամբ (3:0), իսկ Ուելս-Շվեյցարիա խաղն ավարտվել է ոչ-ոքի` 1:1 հաշվով:

Անգլիա-Խորվաթիա` 17:00

Ավստրիա-Հյուսիսային Մակեդոնիա` 20:00

Նիդերլանդներ-Ուկրաինա` 23:00

Հետևեք մեզ նաև Telegram-ում