7 ֆուտբոլիստ հեռացել է Նոայից

7 ֆուտբոլիստ հեռացել է Նոայից

«Նոայի» ֆուտբոլիստներ Ալան Տատաևի, Հելիստանո Մանգայի, Արթուր Ստեփանյանի, Նիկիտա Դուբչակի, Կիրիլ Բոռի, Սամվել Հունանյանի, Մաքսիմ Դանիլինի պայմանագրերի ժամկետը սպառվել է և նրանք ավարտում են ելույթները թիմի կազմում: Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Երևանյան ակումբը շնորհակալություն է հայտնել տղաներին թիմի կազմում կատարած մեծ աշխատանքի, նվիրվածության և բարձր պրոֆեսիոնալիզմի համար և հաջողություն մաղթել նրանց հետագա կարիերայում:

Աղբյուր  ArmSport.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում