Ռոնալդուն կրկնել է ազգային հավաքականում խփած գնդակների համաշխարհային ռեկորդը

Ռոնալդուն կրկնել է ազգային հավաքականում խփած գնդակների համաշխարհային ռեկորդը

Հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խփել է իր 109-րդ գոլը Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային թիմում և կրկնել է ազգային հավաքականների ամենաշատ գոլերի համաշխարհային ռեկորդը: Այս մասին տեղեկացնում է ԼՈՒՐԵՐ.com-ը:

Չորեքշաբթի օրը 36-ամյա պորտուգալացին ՈւԵՖԱ-ի Եվրոպայի առաջնության Ֆրանսիայի դեմ խաղում խփեց իր 108-րդ և 109-րդ գոլերը ազգային հավաքականի կազմում՝ խփելով երկու 11 մետրանոցներ:

Ռոնալդուն կրկնեց Իրանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Ալի Դայիի նվաճումը, ով թոշակի է անցել 2007 թվականին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում