ՀՖՖ-ն երկարաձգել է պայմանագիրը Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի հետ

ՀՖՖ-ն երկարաձգել է պայմանագիրը Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի հետ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մինչև 2022 թվականի ավարտը երկարաձգել է պայմանագիրը Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Կապարոսը գլխավորում է հավաքականը 2020 թվականի մարտից:

Խոակին Կապարոսը ծնվել է 1955 թվականի հոկտեմբերի 15-ին՝ իսպանական Ուտրետա քաղաքում։ Հայտնի է Բիլբաոյի «Ատլետիկում», «Դեպորտիվոյում» և հատկապես «Սևիլյայում» մարզչական աշխատանքով: «Սևիլյա» ֆուտբոլային ակումբի ղեկին ամենաշատ հանդիպումներ անցկացրած մարզիչն է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում