«Ռոմայի» ֆուտբոլիստը հետաքրքրում է «Բարսային», «Ռեալին» և ՊՍԺ-ին

«Ռոմայի» ֆուտբոլիստը հետաքրքրում է «Բարսային», «Ռեալին» և ՊՍԺ-ին

«Ռոմայի» ու Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Լեոնարդո Սպինացոլան ամռանը կարող է տեղափոխվել ավելի բարձր կարգի ակումբ: Այս մասին գրում է 168.am

Ֆուտբոլիստով ակտիվորեն հետաքրքրված են Մադրիդի «Ռեալը», ՊՍԺ-ն ու «Բարսելոնան»: Բոլոր երեք ակումբներն էլ տրանսֆերի խնդրանքով դիմել էին «գայլերին»:

Նշենք, որ ֆուտբոլիստը հաճախ օգտագործվում է՝ որպես եզրային պաշտպան:

Իտալիայի առաջնության վերջին մրցաշրջանում Սպինացոլան անցկացրել է 27 հանդիպում և դրանցում խփել երկու գոլ:

Սիրարփի ԱՂԱԲԱԲՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում