Լևոն Արոնյանն առողջական խնդիրներ ունի

Լևոն Արոնյանն առողջական խնդիրներ ունի

Առողջական խնդիրների պատճառով Լևոն Արոնյանը չի մասնակցի աշխարհի գավաթի խաղարկության 2-րդ շրջանի առաջին պարտիային։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրացուցիչ թեստավորումներից հետո պարզ կլինի, արդյոք նա կմասնակցի՞ 2-րդ պարտիայի, թե ոչ։

Ռեկորդային թվով հայ շախմատիստներ են Հայաստանն այս տարի ներկայացնում աշխարհի գավաթի խաղարկությունում:

Տղամարդկանց խաղարկությունում Հայաստանը ներկայացնում են 5 շախմատիստ՝ Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Հովհաննես Գաբուզյանը, Հայկ Մարտիրոսյանը և Շանթ Սարգսյանը։

Նշենք, որ այս թիվը ռեկորդային է Հայաստանի համար։ 2005 թվականից անցկացվող աշխարհի գավաթի խաղարկություններում հայ մասնակիցների թիվն առավելագույնը եղել է 4։ Կանանց մրցաշարում Հայաստանը ներկայացնում է Հայաստանի կանանց հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանը։

Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունն այս տարի անցկացվում է ռուսաստանյան Սոչի քաղաքում: Տղամարդկանց մրցաշարին մասնակցում են 206, իսկ կանանց մրցաշարին` 103 մասնակից: Այն կեզրափակվի օգոստոսի 6-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում