Հայ մարմնամարզիկի հրաշալի ելույթը Տոկիոյի Օլիմպիական խաղերում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Հայ մարմնամարզիկի հրաշալի ելույթը Տոկիոյի Օլիմպիական խաղերում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը Տոկիոյից մեկնաբանել է Օլիմպիական խաղերում Հայաստանի առաջին ներկայացուցիչ Արթուր Դավթյանի ելույթը.

«Գերազանց եմ գնահատում Արթուրի ելույթը: Սրանից ավելի չէի սպասում: Երկրորդ ցատկը հիանալի էր: Առաջին տեղով դուրս եկանք եզրափակիչ, Աստված տա նույն կերպ կատարի ցատը նաև եզրափակչում:

Մեզ մնում է՝ ամսի 2-ին՝ եզրափակչում, Դավթյանը նույնը կատարի»,- ինչպես տեղեկացնում է armsport.am-ը, ասել է Հակոբ Սերոբյանն ու խոսել նաև նժույգթափերում մեր հայրենակցի ելույթի մասին.

«Ինչ վերաբերում է նժույգթափերին, նա ցույց տվեց իր լավագույն արդյունքը ու լավագույնս կատարեց իր վարժությունը: Իր ուժեղ գործիքը հենացատկն է, ու հենացատկում նա փայլեց:

Ես շատ գոհ եմ, շատ ուրախ եմ: Հուսով եմ՝ եզրափակչում նման կատարում կլինի Արթուրի կողմից: Վստահ եմ՝ եզրափակչում նա չի խառնվի իրար: Շատ ոգևորվեց: Առաջին անգամ է որակավորման փուլին ներկա է ՀՀ նախագահը, ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը, ով շատ էր ոգևորում Արթուրին: Առաջին անգամ որակավորման փուլում այպիսի աջակցություն ստացանք պաշտոնատար անձանց կողմից: Վստահ եմ՝ եզրափակչում Արթուրը շատ հանգիստ ելույթ կունենա, իր բնույթով խառնվող չի: Աստված մեզ հետ»,- ասել է Հակոբ Սերոբյանը:

Դավթյանը 14.566 գնահատականն է ստացել նժույգթափերում, ինչն իր կարիերայի լավագույն արդյունքն է:

Հիշեցնենք՝ այս տարվա ապրիլին Դավթյանը շվեյցարական Բազել քաղաքում կայացած Եվրոպայի մարմնամարզության առաջնությունում ոսկե մեդալ էր նվաճել նժույգթափեր վարժությունում՝ վաստակելով 14.266 միավոր։

Ինչ վերաբերում է հենացատկին, ապա Դավթյանը երկու ցատկի հանրագումարով 14. 866 միավոր վաստակեց: Եզրափակչի վերջնական մասնակիցների ցանկը հայտնի կլինի օրվա վերջին, բայց միավորները հաշվի առնելով Դավթյանը գրեթե ապահովել է տեղը եզրափակիչում:

May be an image of 1 person and indoor

May be an image of 1 person and indoor

May be an image of 1 person and indoor

May be an image of 1 person, standing and indoor

May be an image of 2 people and indoor

May be an image of 4 people and people standing

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում