Շախմատի ԱԳ․ Հայկ Մարտիրոսյանը դուրս մնաց պայքարից

Շախմատի ԱԳ․ Հայկ Մարտիրոսյանը դուրս մնաց պայքարից

Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում պայքարի մեջ մնացած Հայաստանի միակ ներկայացուցիչ Հայկ Մարտիրոսյանը 1/8 եզրափակչի թայ-բրեյքի երկրորդ պարտիայում պարտվեց Իրանի ներկայացուցիչ Ամին Տաբատաբայեին ու դուրս մնաց հետագա պայքարից։ Առաջին պարտիան 49-րդ քայլում ավարտվել էր ոչ-ոքի։ Այս մասին գրում է Tert.am-ը:

Հիշեցնենք՝ Հայկ Մարտիրոսյանը 1/8 եզրափակչի առաջին պարտիայում հաղթել էր, իսկ երկրորդում պարտվել և քառորդ եզրափակչի մասնակիցն այս զույգում պիտի որոշվեր թայ-բրեյքում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում