Պարի Սեն-Ժերմենի սեփականատիրոջ եղբայրը հայտարարել է Մեսսիի հետ բանակցությունների ավարտի մասին

Պարի Սեն-Ժերմենի սեփականատիրոջ եղբայրը հայտարարել է Մեսսիի հետ բանակցությունների ավարտի մասին

Ֆրանսիական Պարի Սեն-Ժերմեն ակումբն ավարտել է բանակցությունները արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի հետ։

Այս մասին հայտարարել է ակումբի սեփականատիրոջ եղբայր Խալիֆա բեն Համադ Ալ-Թանին՝ Twitter-ում։ Նա նշել է, որ բանակցությունները պաշտոնապես ավարտվել են, հայտարարությունը կլինի ավելի ուշ։

Նրա գրառմանը կցված է լուսանկար, որում Մեսսին ՊՍԺ-ի մարզաշապիկով է։ Հիշեցնենք, որ օգոստոսի 5-ին Բարսելոնան պաշտոնապես հայտարարել էր Մեսսիի հեռանալու մասին։ Արգենտինացին ակումբում էր 2003 թվականից, գրում է Tert.am-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում