Հայաստանի տարածքում երկրաշարժ է գրանցվել

Հայաստանի Հանրապետության տարածքում սեպտեմբերի 12-ից մինչև 18-ը ՀՀ սեյսմիկ պաշտպանթւյան ծառայության դիտացանցը գրանցել է 3 բալ ուժգնությամբ մեկ երկրաշարժ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՍՊԾ գործակալությունից’ երկրաշարժը տեղի է ունեցել սեպտեմբերի 15-ին, իսկ էպիկենտրոնը գտնվել է Հայաստան-Վրաստան սահմանակից գոտում’ Աշոցք գյուղից 8 կմ հյուսիս-արևմուտք: Տարածաշրջանում գրանցվել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 19 երկրաշարժ, որից 12-ը’3-ից մինչև 5 բալ ուժգնությամբ’ միայն Թուրքիայի Վան քաղաքի հատվածում: Սեպտեմբերի 17-ին 7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, որի էպիկենտրոնը գտնվում էր Վրաստանի արևելյան հատվածում (Կախեթ երկրամաս)’ Քվարելի քաղաքից 17 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Ստորգետնյա ցնցումները զգացվել են մայրաքաղաք Թբիլիսիում, ինչպես նաև Հայաստանի հյուսիսում’ մասնավորապես Իջևանում, Նոյեմբերյանում և Գյումրիում, ինչպես նաև Ադրբեջանի հյուսիս-արևմուտքում’ 3-4 բալ ուժգն ությամբ: Օրվա ընթացքում նույն էպիկենտրոնային գոտում հետևել է 3-ից 4 բալ ուժգնությամբ’ 4 , իսկ հաջորդ օրը’ 5 բալ ուժգնությամբ մեկ ստորգետնյա ցնցում:

Տարածաշրջանից դուրս գրանցվել է 6.1 մագնիտուդով մեկ երկրաշարժ: Այն տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ին, Ալեուտյան կղզիների մոտ, որի պատճառով զոհեր և ավերածություններ չկան:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում