Ռեժիմը կարողացավ պահել իշխանությունը միայն այն բանից հետո, երբ հայտարարեց արտակարգ դրություն. Լևոն Զուրաբյան

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը Ազատության հրապարկում իր ելույթում ՀՀ-ում ստեղծված ներկա քաղաքական իրավիճակի լուծումը տեսնում է ոչ իշխանական ոժերի միավրման մեջ՝ «Նախ, երկրի հիմնական քաղաքական ուժերը’ Հայ Ազգային Կոնգրեսը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, Հայ Յեղափոխական Դաշնակցությունը ու Ժառանգությունը միասնական ճակատ են ստեղծել այս իշխանությունների դեմ: Համագործակցության այս ձևաչափը թույլ է տալիս ժողովրդին հուզող բոլոր հարցերով հավաքել անհրաժեշտ 44 ստորագրություններ և Ազգային Ժողովին պարտադրել ժողովրդի օրակարգը: Բոլորդ ականատես եք, թե ինչպես մեզ հաջողվեց քննարկման դնել իշխանությունների գազային ավանտյուրայի հարցը, մարտի 1-ի սպանությունների խնդիրը, կատարել բազմաթիվ աղմկալի բացահայտումներ, որոնք ուղղակի բարոյալքել և կազմալուծել են իշխանական մեծամասնությանը: Վստահ եմ, որ Կոնգրեսի մուտքով Ազգային Ժողովում հեղափոխված մթնոլորտը նպաստել է նաև այսօրվա հանրահավաքի բազմամարդությանը: Հերթի մեջ է կառավարությանը անվստահություն հայտնելու հարցը, և և այլևս չեմ բացառում, որ ինչ-որ պահի Չորսի ձևաչափը դնի նաև Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հարցը», նշեց Զուրաբյանը:
Զուրաբյանը ադրադառնալով վերջին օրերին հասարակ-քաղաքական մակարադակում Ուկրանայի և Հայաստանի միջև արվող հայտաարարություներին իր խսքում նշեց՝ «2008 թվականի մարտի 1-ին հայ ժողովուրդ նույնքան հերոսական և հզոր դրսևորեց իրեն, չնահանջելով անգամ մահաբեր գնդակների առջև: Ոստիկանությունը այդ օրը երեք անգամ գրոհեց ժողովրդի վրա, և արդյունքում, ստանալով հզոր հակահարված, լիովին ջախջախվել էր, ըստ էության դադարել իր գոյությունը, թողնելով ռեժիմին միայնակ ժողովրդի դեմ: Ռեժիմը կարողացավ պահել իշխանությունը միայն այն բանից հետո, երբ, խախտելով Սահմանադրությունը, հայտարարեց արտակարգ դրություն և ժողովրդի դեմ հանեց երկրի զինված ուժերը’ բանակը, մի բան, որ Ուկրայինյում այդպես էլ չեղավ», նշեց Զուրաբյան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում