Էկկլստոունը մեղադրվում է կաշառք վերցնելու մեջ

Էկկլստոունը մեղադրվում է կաշառք վերցնելու մեջ

Ֆորմուլա 1-ի սեփականատեր Բերնի Էկկլստունը հայտնել է, որ գերմանական դատարանում պաշտոնական մեղադրանք է ներկայացվել՝ մեդիաիրավունքները վաճառելիս կաշառք վերցնելու համար:

-Վերջերս ես խոսել եմ փաստաբաններիս հետ, և նրանք ասացին, որ պաշտոնական մեղադրանք են ստացել՝ իմ հասցեին: Մենք կպաշտպանվենք ընդունված ձևով: Վիրավորական է, որ այսպես է: Գործը հետաքրքիր է լինելու,-ասել է Էկկլստոունը:

Նշենք, որ ըստ մեղադրանքի՝ Էկկլստոունը գերմանացի բանկիր Գերհարդ Գրիբովսկուն մեդիաիրավունքներ վաճառելիս ընդունել է նրա առաջարկած կաշառքը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում