Մագնուսսենը պատրաստ է Ֆորմուլա 1-ին

Մագնուսսենը պատրաստ է Ֆորմուլա 1-ին

Դանիացի ավտոմրցող Քևին Մագնուսսենը, ով Սիլվերստոունում Ֆորմուլա 1-ի  առաջին օրվա թեստի ժամանակ լավագույն ժամանակն է գրանցել, պատրաստ է 2014թ «Արքայական ավտոմրցումներում» իր դեբյուտին:

-Ես զգում եմ, որ պատրաստ եմ Ֆորմուլա 1-ին: Հիմա ես պայքարում եմ Ռենոյի չեմպիոնական տիտղոսի համար, այնպես որ կենտրոնացել եմ դրա վրա: Երբ առաջնությունն ավարտվի, կտեսնենք՝ ինչ անել հետագայում: Ես համոզված եմ, որ ճիշտ ճանապարհով ենք գնում: Տարվա վերջում կտեսնենք՝ ինչպիսին են իմ հնարավորությունները,-ասել է Մագնուսսենը Sky Sports-ին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում