Վեռնը ցանկանում է հանդես գալ «Ռեդ Բուլլում»

Վեռնը ցանկանում է հանդես գալ «Ռեդ Բուլլում»

Տորո Ռոսսոյի ավտոմրցող Ժան Էրիկ-Վեռնը հավատում է, ունի հնարավորություններ՝ «Ռեդ Բուլլում» հայտնվելու համար:Նշենք, որ ավստրիական թիմը երիտասարդական թեստերին մասնակցելու համար ընտրել է ոչ թե Վեռնին, այլ թիմակից Դանիել Ռիկկիարդոյին:

-Ես կցանկանայի հանդես գալ «Ռեդ Բուլլում», բայց այս պահին իմաստ չկա այդ մասին մտածել: Դա ինձ չի օգնի: Դրա պատճառով ես կարող եմ կորցնել իմ էներգիան, ուշադրությունը, ինչը պետք է պահպանեմ մրցաշրջանի ավարտի համար,-ասել է մարզիկը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում