Ալոնսոն շտապում է առաջ անցնել Ֆետտելից

Ալոնսոն շտապում է առաջ անցնել Ֆետտելից

«Ֆերրարիի» ավտոմրցող Ֆերնանդո Ալոնսոն ցանկանում է առաջ անցնել «Ռեդ Բուլլի» ավտոմրցող Սեբաստյան Ֆետտելից, ով առաջատար դիրքերում է:

-Մենք պետք է Ֆետտելից առաջ անցնենք, քանի որ միավորների տարբերությունը աստիճանաբար մեծանում է, իսկ մենք պետք է կրճատենք այն,-ասել է իսպանացի մարզիկը` հավելելով, որ Ֆետտելն առավելություն ունի մրցակիցների նկատմամբ «Ռեդ Բուլլի» ավտոմեքենայի շնորհիվ:

-Ցանկացած ավտոմրցող «Ռեդ Բուլլում» կարող է շատ ուժեղ լինել: Ցանկացած ավտոմրցող «Ռեդ Բուլլում» ավելի արագ է, քան մյուսները:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում