Ալոնսոն կարող է դառնալ «Ռեդ Բուլլի» ավտոարշավորդ

Ալոնսոն կարող է դառնալ «Ռեդ Բուլլի» ավտոարշավորդ

«Ֆերրարիի» ավտոարշավորդ Ֆերնանդո Ալոնսոն կարող է հայտնվել «Ռեդ Բուլլում» և դառնալ Սեբաստյան Ֆետտելի թիմակիցը: Այս մասին հաղորդում է Autosport-ը:

Ինչպես հայտնի է դարձել, Հունգարիայի Գրան պրիի ժամանակ իսպանացի մարզիկի մենեջեր Լուիս Գարսիա Աբադը զրուցել է «Ռեդ Բուլլի» ղեկավար Կրիստիան Հորների հետ: Վերջինս ԶԼՄ-ների հետ զրույցում չի բացառել Ալոնսոյի տեղափոխությունը: Նշենք, որ Ալոնսոյի պայմանագիրը «Ֆերրարիի» հետ ավարտվում է 2016թ-ին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում