Ֆորմուլա-1. Մասսա. Կարևոր է աշխատել նորարությունների վրա

Ֆորմուլա-1. Մասսա. Կարևոր է աշխատել նորարությունների վրա

Ֆելիպե Մասսան կարծում է, որ «Ֆերրարիի» 4-շաբաթյա դադարն առաջնությունում կօգնի թիմին անհրաժեշտ աշխատանք կատարել:

«Նորարարությունների վրա աշխատելը շատ կարևոր է, քանի որ մեր մեքենանները պետք է ավելի արագ դառնան: Այս տեսանկյունից, արշավների միջև 4-շաբաթյա դադարը կարող է օգտակար լինել մեզ համար: Մենք գիտենք, որ բոլոր թիմերն էլ դադար վերցնելու և որևէ աշխատանք կատարելու անհրաժեշտություն են ունենում: Կարևոր է ծրագրեր ունենալ և մտածել, թե ինչ նորարություններ կարող են օգտակար լինել»,-ասել է Մասսան:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում