Ալոնսոն «Euskaltel-Euskadi»-ը փրկել է լուծարումից

Ալոնսոն «Euskaltel-Euskadi»-ը փրկել է լուծարումից

«Ֆորմուլա-1»-ի ավտոարշավորդ Ֆերնանդո Ալոնսոն փրկել է «Euskaltel-Euskadi» հեծանվային ակումբը լուծարումից, հաղորդում են իսպանական ԶԼՄ-ները:

Հովանավորների բացակայության պատճառով «Euskaltel-Euskadi» 2014 թվականին պետք է լուծարվեր, սակայն Ալոնսոն գնել է ակումբը և միանգամից մի քանի հովանավորների ուշադրությանն արժանացել: Նախնական տեղեկությունների համաձայն’ Ալոնսոյի նոր գործընկերները «Euskaltel-Euskadi»-ին սկզբում կօգնեն 6 մլն եվրոյով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում