Հեմիլտոն. «Ռեդ Բուլլը» մեզանից արագ է

Հեմիլտոն. «Ռեդ Բուլլը» մեզանից արագ է

«Մերսեդեսի» ավտոարշավորդ Լուիս Հեմիլտոնը կարծում է, որ իր թիմը պետք է ավելի արագ լինի Իտալիայի Գրան-պրիում հաջողության հասնելու համար: Գրան-պրիի առաջին օրից հետո Autosport-ի հետ զրույցում Հեմիլտոնն ասել է հետևյալը.

-Ամեն ինչ նորմալ է, ոչ մի յուրահատուկ բան: Օրը բավականին հաջող անցավ: Մենք «Ռեդ Բուլլի» նման արագ չենք, բայց ամեն դեպքում ինքնավստահ ենք: Շաբաթ օրվա հետ համեմատած այժմ ավելի լավ ենք գործում, սակայն հույս ունեմ, որ կկարողանանք առավել արագ լինել:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում